StarNews-ը բացահայտում է Հասմիկ Խոջյանի ամուսնուն. բացառիկ լուսանկար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

StarNews-ը բացահայտում է Հասմիկ Խոջյանի ամուսնուն. բացառիկ լուսանկար



Օրեր առաջ դերասանուհի Հասմիկ Խոջյանի դստեր`Նարէի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով Հասմիկը խնջույք էր կազմակերպել, որը ավելի շատ հիշեցնում էր հարսանիքի: Նա հարյուր հյուրերի մասնակցությամբ երեկո էր կազմակերպել` ինչպես միշտ փայլուն զգեստ և դիմահարդարում գերադասելով:

Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանի ամուսինն այն մարդկանցից է, ով չի ցանկանում լինել հանրության ուշադրության կենտրոնում, հետևաբար այս տարիների ընթացքում Հասմիկը երբեք չի ցույց տվել ամուսնու դեմքը: Անգամ նշանադրության, հարսանիքի օրը,նրա բոլոր հրապարակումներում ամուսինը մեջքով էր:

Սակայն StarNews-ը ներկայացնում է բացառիկ լուսանկար, որտեղ երևում է դերասանուհու ամուսնու ամբողջական տեսքը:



Հավելենք, որ Հասմիկն այն հայտնիներից է, ով ապրում ու արարում է բարտերով: Բառի ամենաբուն իմաստով Հասմիկը ապրում է գովազդի դիմաց ստացած հագուստով, հյութերով, սնունդով, տեխնիկայով, սպասքով ու օծանելիքով, այդ կերպ իր անձնական էջը դարձնելով «շուկա»:

Հետևելով նրա էջին պարզ է դառնում, որ նրան վստահում են ցածր կարգի բրենդներն ու օնլայն շոփերը, ինչը կարծես թե բավարարում է դերասանուհուն:

Ովքեր հետևում էին դերասանուհուն, տեսնում էին, թե ինչպես էր նա սկսել դստեր ծննդյան պատրաստությունները դեռ 2 ամիս առաջ:

Եվ ահա` ինչպես իր հարսանիքի ժամանակ, այժմ ևս` դերասանուհին երեկոյի ընթացքից կիսվում է մի շարք դետալներով`կատարելով խոստացված գովազդը: