Մանո Գրիգորյանը`3-րդ բալիկի մասին.ԲԱՑԱՌԻԿ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մանո Գրիգորյանը`3-րդ բալիկի մասին.ԲԱՑԱՌԻԿ




Ամերիկաբնակ պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը մշտապես ակտիվ է իր սոցիալական էջերում: Նա հրապարակում է իրենց առօրյայից կադրեր` որտեղ ցույց է տալիս նաև իր երեխաներին և իր և Սարգիսի համատեղ աշխատանքային երեկոները:

Այս անգամ Մանոն ինստագրամում հարցուպատասխան է կազմակերպել, որի ժամանակ նրան տարբեր հարցեր են հղել: Դրանցից մեկը ընտանիքի համալրման մասին էր,ինչին Մանոն դրական պատասխան է տվել:

«3-րդ բալիկ չե՞ք ուզում» հարցին Մանոն պատասխանել է`«Անպայման»:

Հավելենք, որ ինստագրամում մեկ այլ հարց ու պատասխանի ժամանակ Մանոյին բազմաթիվ հարցեր էին ուղղել՝ ԱՄՆ տեղափոխվելու և ամերիկյան կյանքի մասին:

Հետևորդներից մեկի այն հարցին՝ ի՞նչն էր պատճառը, որ դերասանուհին իր ընտանիքով տեղափոխվեց ԱՄՆ, Մանոն պատասխանել էր․ «Խորը հարց է: Ես կորցրեցի այն, ինչին հավատում էի»: