«Ամերիկյան սարսափ պատմություն»-ից հետո Քիմ Քարդաշյանը կնկարահանվի թրիլլեր ժանրի ֆիլմում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ամերիկյան սարսափ պատմություն»-ից հետո Քիմ Քարդաշյանը կնկարահանվի թրիլլեր ժանրի ֆիլմում




43-ամյա Քիմ Քարդաշյանը կնկարահանվի սցենարիստ Նատալի Կրինսկու («Կոտրված սրտերի պատկերասրահը», «Բամբասկոտը») եւ պրոդյուսեր Բրունա Պապանդրեայի («Փոքր մեծ ստեր», «Անհետացած աղջիկը») առաջիկա թրիլլերում, որը կստեղծվի Amazon MGM Studios-ի համար, հայտնում է People-ը։ Կրինսկու սցենարը հիմնված է օրիգինալ գաղափարի վրա, եւ նախնական տվյալներով՝ առանցքային դերում դիտարկվում է Քիմ Քարդաշյանի մասնակցությունը։

Սյուժեի մանրամասները, անվանումը եւ ֆիլմի մասին մյուս մանրամասները դեռեւս գաղտնի են պահվում:

Քարդաշյանը մեծ աղմուկ բարձրացրեց 2023 թվականին «Ամերիկյան սարսափ պատմություն. նրբություն» ֆիլմում իր դերով: Նա մարմնավորել է Սիոբհան անունով ժամանցային հրապարակախոսին, ով աշխատում է դերասանուհի Աննա Վիկտորյա Ալկոտի (Էմմա Ռոբերթս) համար։ Սարսափ սերիալի 12-րդ սեզոնը պատմում է մայրանալ ցանկացող մի կնոջ մասին, որը պայքարում է ընտանիքի եւ կարիերայի համար:

Ռեալիթի աստղը նկարահանվել է սերիալի բոլոր հինգ դրվագներում, որոնք թողարկվել են առաջին եթերաշրջանում։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 3-ին:


Լուսանկարը՝ Eric Liebowitz/FX