«Սիրում եմ քեզ»․ Սելենա Գոմեսի ջերմ շնորհավորանքը՝ սիրելիին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Սիրում եմ քեզ»․ Սելենա Գոմեսի ջերմ շնորհավորանքը՝ սիրելիին



Սելենա Գոմեսի սիրելին՝ պրոդյսուսեր Բեննի Բլանկոն, այսօր՝ մարտի 8-ին, նշում է ծննդյան 36-ամյակը։ Այս առթիվ երգչուհին Instagram-ում կիսվել է անձնական լուսանկարներով ու սիրառատ գրառմամբ։

 


«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս: Քո հուզական տոկունությունը, դրական տրամադրվածությունը, անհավատալի տաղանդը (որն ինձ հիացնում է), անհերքելի հումորն ու սիրառատ, բարի սիրտը բացարձակապես սպանում են ինձ: Ես սիրում եմ քեզ»,-իր եւ Բլանկոյի համատեղ լուսանկարներին կից գրել է Գոմեսը։

Հիշեցնենք, որ զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2023 թ-ին։