«Թող՝ քո իրավունքները միշտ պաշտպանված լինեն»․ Հասմիկ Խոջյանի եւ դստեր տոնական ֆոտոշարքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Թող՝ քո իրավունքները միշտ պաշտպանված լինեն»․ Հասմիկ Խոջյանի եւ դստեր տոնական ֆոտոշարքը



Դերասանուհի Հասմիկ Խոջյանը Կանանց միջազգային օրը շնորհավորել է իր եւ դստեր համատեղ ֆոտոշարքով։ Լուսանկարներում մայր եւ դուստրը վարդագույն ծաղիկների ֆոնին են՝ փայլուն վարդագույն հանդերձանքով։

 


«Իմ սիրուն ծանոթ-անծանոթ հետեւորդուհի, թող, որ գարունը միշտ ապրի քո մեջ։ Թող, որ քո իրավունքները միշտ պաշտպանված լինեն ինքդ քո կողմից։ Անկախ տարիքից՝ եղիր կանացի, ուժեղ, ինքնավստահ, համարձակ ու երջանիկ.... (կարեւորը՝ երջանիկ),-հրապարակմանը կից գրել է դերասանուհին։

Հավելենք, որ Հասմիկի դուստրը՝ Նարէն, օրերս է նշել ծննդյան առաջին հոբելյանը։