«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչը




Շաբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան, հայտնում է CNN-ը։

Մրցույթի լավագույն եռյակը կազմել են Լիբանանի ներկայացուցիչ Յասմինա Զեյթունին, Տրինիդադ եւ Տոբագոյից Աչե Աբրահամսին եւ Բոտսվանան ներկայացնող Լեսեգո Չոմբոին:

Կրիստինա Պիշկովան 25 տարեկան է, մասնագիտանում է, որպես իրավաբան եւ ուսմանը զուգահեռ զբաղվում է մոդելինգով:


Պիշկովային տիտղոսը փոխանցել է «Միսս աշխարհ 2022» Կարոլինա Բիելավսկան, որը ներկայացնում էր Լեհաստանը:(Ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով 2023 թվականին «Միսս աշխարհ» մրցույթ չի անցկացվել):

Հայաստանն այս տարի չէր մասնակցում մրցույթին:

Լուսանկարը՝ Rajanish Kakade/AP