Ջոն Սինան ցնցել է «Օսկար 2024»-ը՝ բեմում հայտնվելով առանց հագուստի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ջոն Սինան ցնցել է «Օսկար 2024»-ը՝ բեմում հայտնվելով առանց հագուստի




Ջոն Սինան 2024 թվականի «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ կրել է ամենահամարձակ հանդերձանքը՝ իր «ծննդյան կոստյումը», գրում է Page Six-ը։

«Ինքնասպանների ջոկատի» դերասանը, որը պետք է հանձներ «Խեղճուկրակները» ֆիլմի «Լավագույն կոստյումներ» մրցանակը, բեմ է դուրս եկել առանց հագուստի։

Ի սկզբանե, նա պետք է հաղորդավար Ջիմի Քիմելի հետ ներկայացներ 1974 թվականի «Օսկար»-ի դեպքը, բայց վերջին րոպեին «փոշմանել է»:

56-ամյա Քիմելը վերհիշել է «Օսկարի պատմության մեջ ամենախենթ պահը», որը տեղի էր ունեցել 50 տարի առաջ:

 
 «1974 թվականի «Օսկար»-ի 46-րդ մրցանակաբաշխության ժամանակ Դեյվիդ Նիվինը պետք է ներկայացներ Էլիզաբեթ Թեյլորին, երբ մի մերկ տղամարդ վազեց բեմի վրայով»,-պատմել է կատակերգուն,-«Պատկերացնու՞մ եք, եթե այսօր կրկին մերկ տղամարդ վազեր բեմի վրայով»,-շարունակել է նա` կարծես հուշելով Սինային դուրս գալ բեմ: Վերջինը կանչել է Քիմելին բեմի հետեւից․ «Ջիմ, ես փոշմանել եմ։ Իմ կարծիքով ճիշտ չէ այդպես անել, սա էլեգանտ միջոցառում է»,-նշել է դերասանը։ «Ոչ, պիտի, որ զվարճալի լինի»,-պնդել է Քիմելը։

Ի վերջո, 46-ամյա դերասանը բարձրացել է բեմ՝ ամբողջությամբ մերկ, իսկ ինտիմ հատվածները ծածկել է մրցանակակրի անունը կրող ծրարի ներքո։

Լուսանկարը՝ Patrick T. Fallon/AFP/Getty Images