«Ոչ կարդացել եմ, ոչ էլ գիտեմ. համոզված եմ՝ նման բան երբեք չի լինի». Ռուբեն Մաթևոսյանը՝ Կոնսերվատորիայի օպտիմալացման մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ոչ կարդացել եմ, ոչ էլ գիտեմ. համոզված եմ՝ նման բան երբեք չի լինի». Ռուբեն Մաթևոսյանը՝ Կոնսերվատորիայի օպտիմալացման մասին




Ես Կոնսերվատորիայում չեմ աշխատում, բայց որքանով տեղյակ եմ՝ ռեկտորը խոսել է արդեն այդ մասին և պարզաբանումներ է արել,- Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կոնսերվատորիայի փակման մասին լուրերին, ասաց արվեստագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը:

«Գիտեք ինչ, ես շատ զբաղված եմ, վաղը շատ պատասխանատու համերգ ունեմ: Ոչ կարդացել եմ, ոչ գիտեմ: Կարծում եմ՝ նման բան երբեք չի լինի, բացառվում է: Բայց ընդհանուր առմամբ չեմ կարող որևէ բան ասել այդ մասով: Անտեղյակությամբ չի կարելի որևէ բան ասել: Եթե տեղյակ լինեի, բնականաբար, իմ խոսքը կլիներ», նշեց Ռուբեն Մաթևոսյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: