Շերոն Սթոունը հայտնել է այն պրոդյուսերի անունը, ով փորձել է ստիպել իրեն սեքսով զբաղվել իր խաղընկերոջ հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Շերոն Սթոունը հայտնել է այն պրոդյուսերի անունը, ով փորձել է ստիպել իրեն սեքսով զբաղվել իր խաղընկերոջ հետ




Շերոն Սթոունը բացահայտել է այն պրոդյուսերի անունը, ով փորձել է ստիպել իրեն սեքսով զբաղվել իր խաղընկերոջ հետ, որպեսզի իրենց միջեւ քիմիան ավելի լավ երեւար էկրանից։

66-ամյա դերասանուհին քննարկել էր այս իրավիճակը 2021 թվականի իր հուշերում՝ առանց անուններ հրապարակելու, սակայն այժմ բացահայտել է, որ պրոդյուսերը եղել է Ռոբերտ Էվանսը, դերասանը՝ Ալեք Բոլդուինի եղբայրը՝ Բիլլին, եւ խոսքը 1993 թվականին նկարահանված «Արծաթ»/Silver ֆիլմի մասին էր։

Էվանսը, որը մահացել է 2019-ին, նաեւ հանդիսացել է «Չինական թաղամաս» եւ «Քոթոն ակումբ» ֆիլմերի պրոդյուսերը եւ գլխավորել է Paramount-ի «Կնքահայրը», «Կողոպուտ իտալական ձեւով» եւ «Մեծն Գեթսբի» ֆիլմերի արտադրությունը»:

Sliver-ը Շերոնի հաջորդ ֆիլմն էր «Հիմնական բնազդի» հսկայական հաջողությունից հետո:

«Նրանք ակնկալում էին, որ ես իրենց հաջողություն կբերեմ, եւ ինձ ընտրեցին գլխավոր դերում… Հետո նրանք փորձեցին մեղադրել ինձ իրենց սխալների համար, եւ սարսափելի սխալներ թույլ տվեցին ռեժիսորներին եւ դերասաններին վարձելու ճանապարհին»,-Լուի Թերուի փոդքաստում պատմել է դերասանուհին:

Նրա խոսքով՝ Էվանսը զանգահարել է իրեն՝ խնդրելով նրան քնել գլխավոր դերակատար Բոլդուինի հետ։

«Նա վազում էր իր գրասենյակով արեւային ակնոցներով՝ նշելով, որ ինքը քնել է Ավա Գարդների հետ, իսկ ես պետք է քնեմ Բիլլի Բոլդուինի հետ, որպեսզի նրա խաղը բարելավվեր»։

Շերոնն ասում է, որ լսելով վերջինի պահանջը՝ նա հիշեցրել է նրան, որ նա չի լսել իր խորհուրդը ֆիլմի դերասաններին ընտրելիս։

«Ես ստիպված չեմ եղել քնել Մայքլ Դուգլասի հետ. Մայքլը գալիս էր աշխատանքի եւ հասկանում՝ ինչպես հասնել իր նպատակներին: Հանկարծ զգացի, որ ինձ ներառում են «պետք է քնել ինչ-որ մարդկանց հետ» բիզնեսում...

Ես մտածեցի, որ նրանք, պարզապես, կարող էին վարձել տաղանդավոր խաղընկերոջ, ով կհիշեր իր տողերը եւ լավ կխաղար տեսարանում: Կարծում էի՝ հենց իրենք կարող էին քնել նրա հետ ու ինձ չներքաշել դրա մեջ։ Ես այդպես էլ ասացի: Սա լավ պատասխան չէր նրանց համար։ Ինձ բարդ մարդ համարեցին»: