Արդեն թացն ու չորը չեմ հասկանում. Արսեն Գրիգորյանը Կոնսերվատորիայում միացավ ստորագրահավաքին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արդեն թացն ու չորը չեմ հասկանում. Արսեն Գրիգորյանը Կոնսերվատորիայում միացավ ստորագրահավաքին




Կոնսերվատորիայում այսօր ստորագրահավաք է, որին մասնակցում էր նաև ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասոն):

«Ես խոսելուց լավ չեմ, իմ խղճի հանգստության համար եմ եկել: Արդեն թացն ու չորը չեմ հասկանում»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներին հայտնի էր դարձել այն 5 ուղղությունների ամբողջական ցանկը, որի շրջանակներում իրականացվելու է բուհերի օպտիմալացման կամ խոշորացման ծրագիրը: Հայաստանում կլինեն բուհական կրթության 5 ուղղություններ: Դրանիցից մեկը վերաբերում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։

«Արվեստների» ուղղության մեջ են մտնում․

1 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը
2 Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան
3 Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան
4 ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը
5 ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը
6 Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը։