«Լադանիվա»-ի «Ժակո» տեսահոլովակի նկարահանումների բեքսթեյջը եւ ոգեշնչումը Փարաջանովից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լադանիվա»-ի «Ժակո» տեսահոլովակի նկարահանումների բեքսթեյջը եւ ոգեշնչումը Փարաջանովից




Առաջին ալիքը բեքսթեյջային կադրեր է հրապարակել «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ «Լադանիվա» խմբի «Ժակո» տեսահոլովակի նկարահանման հրապարակից:



Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ տեսահոլովակում փորձել են պահպանել այն բնականությունը, «որով այդքան սիրելի է դարձել «Լադանիվան»»։



«Այս անգամ, ի նշան հռչակավոր կինոռեժիսորի 100-ամյակի, որոշեցինք փարաջանովյան շնչով ներկայացնել «Լադանիվայի» յուրօրինակ եւ միջմշակութային արվեստն ու այնպես անել, որ ամեն դետալ լինի հայկական։ Փարաջանովից ներշնչված էլեմենտներն ու տրամադրությունը լրացնում են խմբի երաժշտական խտությունն ու բազմաշերտությունը՝ պահպանելով Լադանիվայի հոլովակների ազատ ու բնական ոճը»։



Հավելենք, որ այս տարի «Եվրատեսիլ»-ն անցկացվելու է Շվեդիայի Մալմյո քաղաքում՝ մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին: