«Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք». Արայիկ Հարությունյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք». Արայիկ Հարությունյան




Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների վիճակահանությունը:

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Մայիսի երեքին Երևանում կխաղան իսպանական «Բարսելոնան» և պորտուգալական «Սպորտինգը», մյուսում՝ պորտուգալական «Բենֆիկան» և իսպանական «Մայորկան»: Եզրափակիչն ու երրորդ տեղի խաղը կկայանա մայիսի հինգին:

Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք: Եկե՛ք այս պատմական իրադարձությանը Ձեր երեխաների հետ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նա: