Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում. կազմվել է լավագույն տասնյակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ըստ հարցումների՝ «Եվրատեսիլ-2024»-ում Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում. կազմվել է լավագույն տասնյակը




«Եվրատեսիլ-2024» երգի հեղինակավոր մրցույթի մասնակից երկրների բոլոր 37 երգերը հրապարակվել են, որի շրջանակում eurovisionworld.am կայքում քվեարկություն է ընթանում: Քվեարկության արդյունքներով Խորվաթիան գլխավորում է ցուցակը, երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար Նիդերլանդներն ու Հունաստանն են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանը տասնյակի մեջ չի մտնում:

Ըստ կայքի քվեարկության արդյունքների՝ 4-րդ տեղում Շվեդիան է, 5-ում՝ Իտալիան, 6-ում՝ Սերբիան, 7-ում՝ Ֆրանսիան, 8-ում՝ Ուկրաինան, 9-ում՝ Վրաստանը և 10-ում՝ Իսրայելը:

Կայքն արդեն շուրջ տասը տարի հարցումներ է իրականացնում մրցույթի երկրպագուների և հետաքրքրվողների շրջանակում: Նախորդ տարիների հարցումները փաստում են, որ կայքի քվեարկությունների սանդղակը համընկնում է մրցույթի հիմնական արդյունքներին:

Չնայած կայքի քվեարկության արդյունքներին՝ «Յութուբ»-ում երգի տեսահոլովակների դիտումների պատկերը խիստ տարբեր է քվեարկության արդյունքներից: «Յութուբում» դիտումների քանակով Նիդերլանդները գլխավորում է ցուցակը 11 միլիոն դիտումով, իսկ Խորվաթիան՝ 2.7 մլն դիտում ունի: Համեմատության համար նշենք, որ Ուկրաինան 3.6 մլն դիտում ունի, Իսպանիան՝ 2.6 մլն, Լեհաստանը՝ 2.3 մլն, Իտալիան և Հունաստանը՝ 2 մլն, Իսրայելը՝ 1.8, Ֆինլանդիան՝ 1.7, Բելգիան՝ 1.6 մլն դիտում, Լիտվան 1.4 մլն դիտում, Շվեյցարիան՝ 1.3 մլն: Հայաստանը՝ մոտ 1 միլիոն դիտում:

Կայքում Հայաստանի մասնակցի օգտին հնարավոր է քվեարկել այստեղ: