Հենրիխ Մխիթարյանը իրականացրել է փոքրիկ ֆուտբոլասերի երազանքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հենրիխ Մխիթարյանը իրականացրել է փոքրիկ ֆուտբոլասերի երազանքը




Միլանի «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սան-Սիրո» մարզադաշտում Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանի որդուն է նվիրել իր մարզաշապիկը՝ ստորագրված «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների կողմից:

Այդ մասին Instagram-ի իր էջում հրապարակում է կատարել Ղազարյանը:

«Ցանկացած երեխայի համար, որը տարված է ֆուտբոլով, «Ինտեր»-ի պես թիմի և Մխիթարյանի պես խաղացողի կողմից մարզաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես դա գնահատում եմ: Շնորհակալ եմ տղայիս օրը տոն դարձնելու համար»,- գրել է Ղազարյանը ու լուսանկարներ հրապարակել:

Ղազարյանը որդու հետ ներկա է գտնվել մարտի 17-ին կայացած «Ինտեր»-«Նապոլի» խաղին (1:1):