Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհի Գավաթում Հայաստանը կներկայացնի 5 ծանրորդ




Մարտի 31-ից ապրիլի 11-ը Թաիլանդում կայանալու է ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որը Փարիզի Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանշային մրցաշարն է լինելու:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ Է ունենալու 5 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), ԵԱ-ի արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (102 կգ), Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը եւ արծաթե մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խաղերի մասնակիցների անունները հայտնելու է մայիսի վերջին:

Մարզաձևի մրցումներն Օլիմպիական խաղերում տեղի են ունենալու օգոստոսի 7-11-ը: