Վալերի Լեոնտևը թողնում է բեմը տարիքի պատճառով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վալերի Լեոնտևը թողնում է բեմը տարիքի պատճառով




Երգիչ Վալերի Լեոնտևը հեռանում է բեմից․ РБК-ին ասել է նրա տնօրեն Բորիս Չիգիրևը։

Մարտի 19-ին Լեոնտևը դառնում է 75 տարեկան և երգչի տնօրենը նրա հեռանալը կապում է տարիքի հետ։

Նա պարզաբանել է, որ կատարողի հրաժեշտի ելույթի պլաններ չկան։ «Արդեն հրաժեշտի ներկայացում կար՝ 70 տարի, մեծ համերգ եղավ Կրեմլում, Օկտյաբրսկի համերգասրահում, մեծ մենահամերգներ։ Դա, ըստ էության, հրաժեշտ էր», - ասել է Չիգիրևը:

Նրա խոսքով, «տարիքն արդեն այնպիսին է, որ ժամանակն է զիջել երիտասարդներին»։