Պոզիտիվ է, ուրախ, նաև ասելիք ունի, որ ազատվեք կոմպլեքսներից. Վահագ Ռաշը՝ «Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի ու երգի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պոզիտիվ է, ուրախ, նաև ասելիք ունի, որ ազատվեք կոմպլեքսներից. Վահագ Ռաշը՝ «Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի ու երգի մասին




«Երգը պոզիտիվ, ուրախ երգ է։ Նաև ասելիք ունի, որ ազատվեք ձեր կոմպլեքսներից, եղեք այնպիսին, ինչպիսին կաք ու մի մտեք շրջապատի կողմից թելադրվող վանդակների մեջ, հատկապես հայ աղջիկները»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է հայ երգահան, երգիչ Վահագ Ռաշը՝ նշելով, որ մի քանի բառով ցանկանում է խոսել Եվրատեսիլի երգից ու կատարող Ժակլինից:

Մի երկու բառ խոսեմ Եվրոտեսիլի երգից ու Ժակլինից. խմբի անվան մասին չխոսեմ, քանի որ ի սկզբանե չեմ հավանել անունը, բայց դե մի բան, որ մարդիկ սովորում են, հետագայում դժվար է փոխելը։

Ուրեմն Ժակլինին ճանաչում եմ արդեն 13 տարուց ավել, շատ պոզիտիվ, աշխատասեր, նպատակասլաց, կենսուրախ, դաստիարակված ու հայրենասեր աղջիկ է։ Մեծացել է Հայաստանից դուրս ու այստեղի ապրող շատ հայերից շատ անգամ ավելի հայրենասեր է ու սրտացավ` հայրենիքի նկատմամբ։

Երգը, որ նշում եք հայկական չէ. մինչև հիմա բնիկ հայկական երգե՞ր ենք ներկայացրել կամ ո՞վ ասեց, որ այդ ոչ այնքան կարևոր մրցույթին պետք է ազգայինը ներկայացնե՞լ ..

Հիմա ազգայինից.

Մի հատ վերցնում եք, ձեռքներդ դնում եք սրտներիդ ու հիշում վերջին անգամ երբ եք հայկական, ազգային մաքուր երաժշտություն լսել ինչքա՞ն եք գնահատում ու սիրում այդ երգերը.

Յութուբյան դիտումները ձեզ վկա.

Մենք մեր ազգայինից բավական շատ հեռացել ենք ու օտար երգերի տակ ենք պարում, օտար երգեր ենք լսում, օտար երգերը հայերեն ենք թարգմանում ու երբ ազգային է հնչում, հաստատ մեր բնակչության 90% չգիտի ու չի ճանաչում դա ինչ է։

Իսկ երգը պոզիտիվ, ուրախ երգ է ու այս մրցույթին սա էլ է շատ։ Նաև ասելիք ունի, որ ազատվեք ձեր կոմպլեքսներից եղեք այնպիսին, ինչպիսին կաք ու մի մտեք շրջապատի կողմից թելադրվող վանդակների մեջ, հատկապես հայ աղջիկները ... Եղեք ազատ, բայց դա այն ազատը չէ, ինչ դուք եք պատկերացնում։

Մի խոսքով այնպես անենք, որ մեր աղջիկը հաղթանակած վերադառնա»,-գրել է երգիչը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հրապարակվել է երգը, որով «Լադանիվա»-ն Հայաստանը կներկայացնի «Եվրատեսիլ 2024»-ում: