Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կրիշտիանու Ռոնալդուն եւ Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին




«Ալ-Նասր»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, շքեղ հյուրանոց են կառուցում Սաուդյան Արաբիայի արեւմտյան ափին, հայտնում է Samaa TV-ն։



Ռոդրիգեսը Instagram-ի Stories բաժնում հրապարակել է մի քանի տեսանյութ, որոնք ցույց են տալիս շինարարության առաջընթացը․ նա դրանք մակագրել է՝ «Կառուցում ենք նոր դրախտ»՝ նշելով Ռոնալդուին, ով, նույնպես, երեւում է տեսանյութերում:



Նրանց Visit Red Sea ընկերությունը գտնվում է Ումլուջի եւ Ալվաջի միջեւ եւ խոստանում է «նրբագեղ ապրելակերպ՝ փիրուզագույն ջրերի մեջ, որոնք պատում են ձեր զգայարանները»: Instagram-ի էջը նաեւ գովազդում է այնտեղ անելու մի շարք գործողություններ, այդ թվում՝ վինդսերֆինգ, դայվինգ կամ պարզապես՝ հանգիստ լողափին:



Ըստ երեւույթին, այս նախագիծը վերջին բիզնես նախաձեռնությունն է, որը Ռոնալդուն ձեռնարկել է Ջորջինայի հետ: