Ֆիլիպ Կիրկորովը անկեղծացել է՝ ինչու է մեջքին դաջել իր դեմքը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆիլիպ Կիրկորովը անկեղծացել է՝ ինչու է մեջքին դաջել իր դեմքը




«Իմպերատորի գանձերը» հեռուստաշոուի ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը ցույց է տվել իր մեջքը, որի վրա մեծ դաջվածք էր: Դաջվածքի կենտրոնում փոփ աստղի դեմքն է, որն ըստ նրա պարունակում է խորը իմաստ:

Հարցազրույցներից մեկի ժամանակ Ֆիլիպը նշել է, որ դաջվածքներն ունեն կարևոր նշանակություն և իր դեմքն ընտանեկան գերբից մի հատված է, որն իրեն հիշեցնում է իր ժառանգների և ընտանիքի մասին:

«Դա կարևոր փիլիսոփայություն է, որտեղ կան իմ երեխաների և ծնողների անունները, որ նրանք միշտ ինձ հետ լինեն: Նրանք միշտ ինձ հետ են, բայց ես գտա մասնագետի, որն ինձ հանձնեց էսքիզն ու ես հասկացա, թե ինչ պետք է անել դրա հետ»,- անկեղծացել է երգիչը: