Վարդանյան եղբայրները Երևանում ներկայացնում են իրենց նոր՝ «Վարդանյան եղբայրներ» շոուն՝ կրկեսային նոր ձևաչափով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վարդանյան եղբայրները Երևանում ներկայացնում են իրենց նոր՝ «Վարդանյան եղբայրներ» շոուն՝ կրկեսային նոր ձևաչափով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ



Առաջին անգամ Հայաստանում միանգամայն նոր կրկեսային ծրագիր արտասովոր՝ շոու-բալետային ձևաչափով, որը կներկայացնեն հայտնի ուժային ակրոբատներ, Երևանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի սեփականատերեր Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները։

Մեզ հետ զրույցում Վարդանյաններ եղբայրները ասացին, որ ծրագիրը չափազանց տպավորիչ է։ 

«Մարմնամարզուհի, որն ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթևությամբ» ։

«Կայմ» կոչվող համարը, որը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով և ակրոբատիկ հնարքներ կատարող արտիստի վարպետությամբ։

Լյուբով Կարսանովայի ղեկավարությամբ ընթացող «Կայսրուհի» բացառիկ համարը, որտեղ միախառնված են ժանրերը. արտիստներն աշխատում են մեծ բարձրության վրա՝ միմյանց նետելով գուրզերը։

Ոչ մեկին անտարբեր չթողնող ձեռնածուների խումբ։

Առանց աչք թարթելու դիտվող ևս մեկ համար՝ լարախաղացի ելույթը, որը զարմացնում է կրկեսի մեծ գմբեթի տակ սառնասրտորեն հավասարակշռություն պահպանելու իր ունակությամբ։

Երաժշտական վիրտուոզ ծաղրածուների «Սպարտակ և Նիկո» դուետ, որ ողջ շոուի ընթացքում դրական լիցքեր է հաղորդում, խինդ ու ծիծաղ է պարգևում հանդիսատեսին։

Եվ, իհարկե, հենց իրենք՝ անզուգական Վարդանյան եղբայրները իրենց յուրահատուկ հնարքներով, որոնք կատարում են միմիայն իրենք եւ ուրիշ ոչ ոք։ Եվ այդ հնարքների հնարքը՝ դաշույններով համարը, որը հանդիսատեսը դիտում է շունչը պահած։ Այս ամենը և շատ ավելին կտեսնեն նրանք, ովքեր կգան դիտելու բազմաժանր համարներով այս անմոռանալի կրկեսային ներկայացումը։

«Նոր շոուի համար մեր ծրագրում ընդգրկել ենք բարձրակարգ պրոֆեսիոնալ արտիստների և բալետի լավագույն պարողների, հրավիրել ենք միջազգային մրցույթների հաղթող, հիանալի ծաղրածու Արտակին։
Նաև ձեռք ենք բերել ժամանակակից լուսային սարքավորումներ, ապահովել ենք բարձրակարգ ձայն և լրացուցիչ հատուկ էֆեկտներ»,- EXCLUSIVElife.am-ի հետ զրույցում ասաց՝ Անդրանիկ Վարդանյանը։

«Այս ամենը զարմանալի մթնոլորտ կստեղծի «Վարդանյան եղբայրներ» նոր բալետային շոու ձևաչափում՝ ամբողջությամբ ընկղմելով ձեզ «Կրկես» կոչվող առեղծվածային, կախարդական հեքիաթի մեջ»,- վստահեցնում է Գևորգ Վարդանյանը։





















Աշխարհի բազմաթիվ երկրներում հանդիսատեսների սրտերը նվաճած, միջազգային մրցանակների դափնեկիր, բազմաթիվ հեռուստանախագծերի մասնակից, ինքնատիպ ու բազմաշնորհ, անկրկնելի ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները Երևանում ներկայացնեն են իրենց նոր՝ «Վարդանյան եղբայրներ» շոուն։




Հանդիպման վայրը անփոփոխ է «Հրազդան» մարզադաշտի մոտ՝ կրկեսային վրանն իր ջերմ մթնոլորտով։ Ներկայացումները կսկսվեն յուրաքանչյուր շաբաթ և կիրակի 17:00-ին:

Շտապե՛ք մասնակցել նոր խաղաշրջանի բացմանը «Վարդանյան եղբայրներ» կրկեսում, և, առաջիններից մեկը, լիցքավորվեք դրական հույզերով ու վառ տպավորություններով։