«Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈՒՀ-ի հետ միավորելուն, պատմական շենքից տեղափոխվելուն, «Ակադեմիական քաղաք»-ի մաս կազմելուն»․ Դիմում-պահանջը ներկայացվել է ԿԳՄՍՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈՒՀ-ի հետ միավորելուն, պատմական շենքից տեղափոխվելուն, «Ակադեմիական քաղաք»-ի մաս կազմելուն»․ Դիմում-պահանջը ներկայացվել է ԿԳՄՍՆ




Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ, վարչական, ուսանողական կազմերի և շրջանավարտների դիմում-պահանջը և դրա հիման վրա ԵՊԿ ուսխորհրդի կողմից կազմակերպված ստորագրահավաքի արդյունքները ներկայացվեցին Կոնսերվատորիայի Լիազոր մարմնին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Հիշեցնենք, որ դիմում-պահանջը ձևակերպվել է ս/թ մարտի 12-ին տեղի ունեցած համակոնսերվատորիական ժողովում, որում մասնավորապես ասվում է․

«Մենք՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներս, ուսումնաօժանդակ և վարչական կազմերի անդամներս, ուսանողներս և շրջանավարտներս, կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան որևէ այլ բուհի հետ միավորելուն, ներկայիս շենքից Կոնսերվատորիայի տեղափոխվելուն, «Ակադեմիական քաղաք» նախագծի մաս կազմելուն։

Դիմում ենք ԵՊԿ Լիազոր մարմնին՝ պահանջելով Հայաստանի Հանրապետության միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան չներառել «Ակադեմիական քաղաք» նախագծում, պահպանել բուհի կարգավիճակը և ինքնավարությունը՝ իր ներկայիս պատմական շենքում»։

Կից ներկայացրել ենք նաև մեր դիրքորոշման հիմնավորումները։

Ստորագրահավաքին առցանց ձևաչափով մասնակցել են ԵՊԿ՝ արտերկրի շրջանավարտներ։ Ստորագրահավաքին ինքնաբուխ կերպով միացել են ՀՀ քաղաքացիներ և սփյուռքահայեր, այդ թվում նաև՝ առցանց ձևաչափով։ Ստորագրահավաքը սկսվել է ս/թ մարտի 13-ին և ավարտվել մարտի 25-ին։

Առկա է 6290 վավեր ստորագրություն։

Ակնկալում ենք Լիազոր մարմնի պատասխանը օրենքով սահմանված ժամկետում»։