ՌԴ-ում սկսվել է Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը. լրատվամիջոցներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՌԴ-ում սկսվել է Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը. լրատվամիջոցներ




ՌԴ հասարակական գործիչ, Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հայտարարել է, որ ինքը ՌԴ Գլխավոր դատախազությունից պատասխան է ստացել երգչուհի Ալլա Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու իր խնդրանքին։

Նրա խոսքով՝ դատախազությունը կդիմի արդարադատության նախարարությանը՝ համապատասխան ընթացակարգ սկսելու համար, գրում է kommersant.ru-ն։

«Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացա իմ դիմումի պատասխանը։ Ալլա Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու ընթացակարգը սկսվել է, դատախազությունը խնդրում է ՌԴ արդարադատության նախարարությանը Պուգաչովային ճանաչել որպես օտարերկրյա գործակալ։ Հուսով եմ, որ կարգավորող մարմինները վերջ կդնեն այս գործին»,- գրել է Բորոդինը Telegram-ում:

Նա իր խոսքերը հաստատող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։