Դերասան Չենս Պերդոմոն մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից 27 տարեկանում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դերասան Չենս Պերդոմոն մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից 27 տարեկանում




Բրիտանացի դերասան Չենս Պերդոմոն, ով առավել հայտնի է Netflix-ի «Սաբրինայի սառը արկածները» սերիալով, մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից 27 տարեկանում, հայտնում է BBC-ն։

Պերդոմոն առաջադրվել է 2019 թվականի Bafta TV մրցանակաբաշխության լավագույն դերասան անվանակարգում՝ BBC-ի «Սպանված իմ պարտքը» դրամայում դերի համար։ «Կյանքի նրա անհագ ցանկությունը զգացել են բոլոր նրանք, ովքեր ճանաչում էին նրան», - ասվում է հրապարակախոսի հայտարարության մեջ: «Նրա ջերմությունը կապրի նրանց մեջ, ում նա ամենաշատն էր սիրում»: Թե որտեղ և ինչպես է տեղի ունեցել վթարը, մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Բացի Netflix-ի դրամայում զորավար Էմբրոուզ Սփելմանին մարմնավորելուց, Պերդոմոն մարմնավորել է Անդրե Անդերսոնին Amazon Prime սուպերհերոսների «Սերունդ V» սերիալում։