Աստղագուշակ՝ ապրիլի 1-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ ապրիլի 1-ի համար




ԽՈՅԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ ինչ-որ ինտելեկտուալ խաղ խաղալ, օրինակ` շախմատ: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ դուք պետք է ապացուցեք ձեր խելացիությունը. խաղացեք ոչ թե հաղթանակի, այլ զուտ մասնակցելու համար:

ՑԼԵՐ

Այսօր դուք պետք է բավականին պատասխանատու որոշում կայացնեք, որը վերաբերում է նաեւ ձեր սիրելիին եւ նրա հետ հարաբերություններին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կհիանաք այն ամենով, ինչը վերաբերում է ձեր սիրելիին: Դուք կուրախանաք նրա հաջողություններով, կհպարտանաք հաղթանակներով եւ ձեռքբերումներով:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ձեզ ինչ-որ պատմություն կպատմի իր անձնական կյանքից, որը ձեզ չի վերաբերում: Միգուցե նա գաղտնի երկրպագու ունի կամ էլ ինքն է երկրպագում ինչ-որ մեկին…

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր ստեղծագործական տաղանդը կգնահատվի ըստ արժանավույնս: Դուք կարող եք գումար եւ փառք վաստակել: Աստղերը հուշում են կիսել դրանք ընտանիքի անդամների հետ:

ԿՈՒՅՍԵՐ

Եթե այսօր ցանկանում եք փորձել ձեր սիրելիի համբերությունը, ձեզ ոչ ոք չի խանգարի, պարզապես հիշեք, որ չափից դուրս աղի ճաշը կամ չարդուկված վերնաշապիկը կարող են փչացնել նրա տրամադրությունը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին ժամանակ չի ունենա ձեզ հետ զրույցի բռնվելու համար, այնպես որ` աշխատեք հիշել այն թեմաները, որոնք կցանկանայիք քննարկել նրա հետ, որպեսզի հետո` առավել նպաստավոր պայմաններում քննարկեք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա լսել այն, ինչ ասում եք նրան: Նրան կթվա, թե նա հասկանում է ձեզ կես բառից, թեեւ ամեն ինչ ճիշտ հակառակը կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին ինչ-որ գիտական փորձարկումներ կցանկանա կատարել ձեր մասնակցությամբ: Ընդդիմանալ դրան, թե ոչ, պետք է որոշեք ինքներդ:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Լավ օր է, որպեսզի ձեր եւ սիրելիի համար այն տոն դարձնեք: Սակայն ոչ ոքի պետք չէ հրավիրել: Դուք պետք է որոշ ժամանակ երկուսով առանձին մնաք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը պետք է նվիրեք տունը կարգի բերելուն: Դա կնպաստի, որպեսզի կարգի բերեք նաեւ ձեր ներաշխարհը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ դժվար կլինի համաձայնեցնել ապագայի հետ կապված ձեր ծրագրերը սիրելիի կազմած ծրագրերի հետ: Դուք ոչ մի կերպ ընդհանուր հայտարարի չեք գա:

Աղբյուրը՝ Junona.org