«Լադանիվա»-ի կենդանի ելույթը՝ Մադրիդում կայացած նախաեվրատեսիլյան համերգի ժամանակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լադանիվա»-ի կենդանի ելույթը՝ Մադրիդում կայացած նախաեվրատեսիլյան համերգի ժամանակ



«Լադանիվան» մասնակցել է Մադրիդում տեղի ունեցած նախաեվրատեսիլյան համերգին, որտեղ առաջին անգամ «Եվրատեսիլի» շրջանակում կենդանի կատարել է «Ժակո» երգը։ Հայաստանի ներկայացուցիչներին մրցույթի երկրպագուները դիմավորել են բուռն ծափահարություններով։ Ինչպես եւ երգի տեսահոլովակում, Ժակլինը մազերը հարդարել էր երկու հյուսքերով եւ կրում էր սպիտակ մինի զգեստ՝ համադրված խոշոր գոտիով։ Երգչուհին իր ելույթը թեժացրել է պարային ակտիվ շարժումներով։ Խումբը կատարումով կիսվել է ինստագրամյան էջում։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Ladaniva (@ladaniva.ladaniva)


Մադրիդում կայացած նախամրցութային միջոցառումը տեղի է ունեցել մարտի 28-ին, 29-ին եւ 30-ին։ Այն մրցույթի շրջանակում առաջին միջոցառումն էր, որը մեկ հարկի տակ հավաքել էր մասնակից երկրների ներկայացուցիչներին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armenian Public TV (@armpublictv)


Հավելենք, որ «Լադանիվան» հանդես է գալու «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլում՝ 8-րդ համարի ներքո։ Մրցույթն այս տարի անցկացվելու է մայիսի 7-ին, 9-ին եւ 11-ին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում։