Վաղը ժամը 12-ից սկսելու ենք շատ լուրջ գործողություններ.Գոյ թատրոնի կառավարման խորհրդի նախագահ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վաղը ժամը 12-ից սկսելու ենք շատ լուրջ գործողություններ.Գոյ թատրոնի կառավարման խորհրդի նախագահ


Չեմ կարող խոսել գործողությունների հերթականության մասին, սակայն կարող եմ ասել, որ վաղը ժամը 12:00-ից թատրոնի մոտ սկսելու են շատ լուրջ գործողություններ: Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոյ թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը:

 
 Արդեն մեկ շաբաթ է՝ հարկադրված պարապուրդի ենք մատնված: Իհարկե, մենք մեղավորություն չունենք, ուղղակի չենք կարողանում թատրոն մուտք գործել,-ասաց Սարգիս Արզումանյանը:

Նա պարզաբանեց, որ օրեր առաջ, երբ Գոյ թատրոնի աշխատակիցները եկել էին աշխատանքի, տեսել էին, որ թատրոնի մուտքը փակ է, դռան վրա էլ փակցված է գրություն, որտեղ ասվում է, որ աշխատակիցները պետք է ծառայողական մուտքից օգտնվեն: Ծառայողական մուտքի մոտ էլ, նրանցից անցաթուղթ էին պահաջնել, որը վերջիններս չունեն: Աշխատակիցները ոստիկանություն էին դիմել, և մինչ օրս սպասում են պատասխանի:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարությանը, թե Գոյ թատրոնին առաջարկվել է մասնավոր, անկախ թատրոն դառնալ, սակայն աշխատակիցները չեն համաձայնել, թատրոնի կառավարման խորհրդի նախագահը վստահեցրեց, որ դեռևս 2023 թվականի մարտին է թատրոնը նման առաջարկ արել նախարարությանը, որը սակայն չի ընդունվել:

Մենք երկու պայման ենք առաջադրել. մեր տարածքը թողնել մեզ, և մեկ տարվա համար նախատեսված 54 մլն դրամը վճարել մեզ, որպեսզի մենք ժամանակի ընթացքում կարողնանք անկախ դառնալ: Մեր առաջարկի համաձայն, մեկ տարի անց մենք կդառնայինք մասնավոր, հարկ կվճարեինք տարածքի համար, և պետությունից այլևս գումար չէինք վերցնի: Մեզ ասացին, որ այդ տարածքը և գումարը մեզ կարող են տալ միայն Սունդուկյան թատրոնի մաս կազմելու դեպքում: Մեզ նոր բան չեն առաջարկել, փաստորեն մեզ առաջարկում էին այն, ինչի դեմ պայքարում էինք այսքան ժամանակ,-ասաց Սարգիս Արզումանյանը: