Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը՝ «Հույսի շավիղ» վերնագրով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը՝ «Հույսի շավիղ» վերնագրով




Լույս է տեսել Կարինե Ռաֆայելյանի վիպակների գիրքը՝ «Հույսի շավիղ» վերնագրով։ 

Այն պատմական ու անձնական ցավի միջով ինքնագտնումի և վերապրումի հույսին միտված ասելիք է պարունակում։ Անցյալից ներկա ձգվող ու շարունակականություն ենթադրող դեպքերի շղթան հյուսվում է հեղինակի՝ դեպի դուրս ու դեպի իր ներսն ուղղված պրպտուն հայացքի հենքով:
«Կարինե Ռաֆայելյանը մեր ժամանակի կյանքի շատ հետաքրքիր և գեղարվեստորեն արձագանքողն է: Նրա արձակը պարունակում է մի շարք կարևոր հարցադրումներ, ներկայացնում հոգեբանական իրավիճակներ, որոնք հատուկ են այսօրվա հայ իրականությանը»,- գրում է գրքի խմբագիր, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը։ Նրա գնահատմամբ՝ «Հույսի շավիղ» գրքում ընդգրկված վիպակներում «պատկերված է չարի առավել մեծ ուժը, սակայն հաղթանակը, ինչպես հեքիաթներում, տրվում է բարուն»: