«Կարոտում եմ Արցախը, ամեն քարը հիշում եմ»․ Արմուշ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կարոտում եմ Արցախը, ամեն քարը հիշում եմ»․ Արմուշ


Արցախ շատ եմ գնացել, բառեր չեմ գտնում՝ կորստի ցավը նկարագրելու։ Առաջին անգամ 1988-ին եմ գնացել այնտեղ։ Այնտեղ եմ ծառայել՝ Մատաղիսում։

Այդ մասին «Live Talks Նազենի Հովհաննիսյանի հետ» յութուբյան հաղորդման ընթացում պատմել է դերասան Արմուշը։

Խոսելով իր արմատների մասին՝ նա նշել է, որ մայրը Բանանցից (պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգ-խմբ) է եղել, հայրական կողմը Երևանից է, իսկ տատիկի մայրը՝ Վանից։

 
 Արցախի կորստի մասին հարցին ի պատասխան, Արմուշն ասել է, որ իրեն առանց Արցախ չի պատկերացնում․ «Ես մտածում եմ, և հասկացա, որ գնալով կգժվեմ։ Հետո հասկացա, որ ես ընտանիք ունեմ, իմ ձեռքին շատ մարդ է նայում, բայց գիշերները գնում եմ․․․ Ես կարոտում եմ Արցախը, քար առ քար՝ ամեն ինչը հիշում եմ»։