«Ժակո» երգի տեսահոլովակն արդեն 3 միլիոն դիտում ունի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ժակո» երգի տեսահոլովակն արդեն 3 միլիոն դիտում ունի




Յութուբյան էջում «Եվրատեսիլ»-ի Հայաստանի պատվիրակի՝ «Լադանիվա»-ի երգը՝ «Ժակո»-ն յութուբյան էջում 1 ամսում հատել է 3 միլիոն դիտումը:

Նշենք նաև, որ «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում 8-րդ համարի ներքո։ Այս մասին հայտնում է «Եվրատեսիլի» պաշտոնական էջը։

 
 Հիշեցնենք, որ «Լադանիվա» խումբը «Եվրատեսիլ 2024»-ում հանդես կգա հայալեզու երգով, որը կոչվում է «Ժակո»: Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։ Տեսահոլովակն աչքի է ընկնում հայկական մոտիվներով՝ մրգեր, գորգեր, գույներ, Ժակլինն ու Լուին եւս հայկական ոճի հագուստով են։