«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը




Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությունը։ «Փիրուզագույն գորգի» միջոցառմամբ ամեն տարի մեկնարկում է Եվրատեսիլ երգի մրցույթի կենդանի շոուների շաբաթը:

«Լադանիվա» խումբը ևս մասնակցել է «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Այս տարի ևս «Փիրուզագույն գորգը» ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է Եվրատեսիլ երգի մրցույթի YouTube-ի ալիքով, ինչպես նաև TikTok-ի եվրատեսիլյան հարթակով։



Ժակլինի զգեստը մոդելավորել է Մերի Ստեփանյանը։ Զգեստն ամբողջականացրել են Վանի Շամշիկ կոչվող թռչնազարդը, որը պտղաբերության խորհրդանիշ է։ Մատանիները խորհրդանշում են կենաց ծառը, իսկ թևնոցը հայկական գոտու դետալ է: Այս աքսեսուարները հայերը ստեղծել և կապել են 16-19-րդ դարերում։ Զարդերը «Ագուլեցի» թանգարանի նմուշներ են. դրանց ժամանակակից ոճավորման հեղինակը Աստղիկ Սամվելյանն է:

Մայիսի 6-ից մեկնարկում է «Եվրատեսիլ»-ի մրցութային շաբաթը։ Երեքշաբթի՝ մայիսի 7-ին, տեղի կունենա առաջին կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայանալու է երկրորդ կիսաեզրափակիչում՝ մայիսի 9-ին։ Մրցույթի Մեծ եզրափակիչը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 11-ին։ Մրցույթն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Առաջին ալիքով մայիսի 7-ին, 9-ին, և 11-ին՝ 23.00-ին։