Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին




Առաջին ալիքը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղից հնարավոր կլինի քվեարկությամբ աջակցել «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակներին: «Լադանիվան» ելույթ կունենա 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին):

Քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին (տես՝ լուսանկարում): Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:



Քվեարկել կարող են նաեւ մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձեւով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:

Հավելենք, որ երեկ՝ մայիսի 7-ին, կայացել է «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում որոշվել է, թե որ 10 երկրներն են պայքարը շարունակելու եզրափակիչ փուլում, որը նախատեսված է մայիսի 11-ին։ Այս տարի մրցույթն անցկացվում է Մալմյոյում։