«Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է»․ Ալլա Լևոնյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Տեսնում եմ բարոյական զարթոնք, այն ինձ շատ ուրախացնում է»․ Ալլա Լևոնյան




«Հրապարակ»-ը երգչուհի Ալլա Լևոնյանից հետաքրքրվել է․ «Վաղը՝ մայիսի 9-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Երևան կհասնի: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարդկանց բողոքի ձայնն է բարձրացնում այս իշխանությունների գործողությունների դեմ: Միանալո՞ւ եք հանրահավաքին»:

«Անպայման: Անգամ եթե հասցնեմ, այսօր կմիանամ, եթե ոչ` վաղը՝ անպայման: Բագրատ Սրբազանի մասին հրաշալի կարծիք ունեմ և հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Ամեն դեպքում, զարթոնքն արդեն կա, մարդկանց միավորվածությունը կա, և այս ամենը դառնում է սիրո պայքար, բայց թե վերջն ինչ կլինի, ես չգիտեմ։ Հիմա, այս պահին ես տեսնում եմ բարոյական զարթոնքը, այն ինձ շատ ուրախացնում է: Չափից շատ էր հուսահատությունն ու հուսալքությունը, հիմա պայքարելու ժամանակն է, իսկ այս պայքարը սիրո մասին է»,- ասել է Ալլա Լևոնյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում