Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավոր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է եղել․ կա վիրավոր




Տորոնտոյում կանադացի ռեփեր Դրեյքի առանձնատան մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ոստիկանության տեսուչ Փոլ Կրավչիկին։

Կրակոցների արդյունքում վիրավորվել է տան անվտանգության աշխատակիցը։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է ծանր։

Ոստիկանությունը հրաժարվել է ասել, թե արդյոք ռեփերը կրակոցների պահին տանն է եղել: Դրեյքի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։