Սամբոյի ԵԱ․ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սամբոյի ԵԱ․ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն




Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի առաջնության մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգի եզրափակչում Մայիս Ներսիսյանը ջախջախիչ հաշվով /11:00/ հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը հայ սամբիստներն ավելի վաղ նվաճել են հինգ մեդալ:

64 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 98 կգ քաշային Արսեն Խանջյանը և մարտական սամբոյի 54 կգ քաշային Արփինե Մնացականյանը դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ մարտական սամբոյի 71 կգ քաշային Մհեր Մերջանյանն ու 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Այսօր՝ մրցումային երկրորդ օրը Սրբուհի Հովակիմյանը կանանց մարտական սամբոյի 59 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի:

Հիշեցնենք՝ Սերբիայում ընթացող առաջնությանը հայտավորված են 30 երկրների մեծահասակների, երիտասարդական և պատանեկան խմբերի մարզիկ-մարզուհիներ:

Նրանց շարքում են մեր երկրի մարզական և մարտական սամբոյի 39 ներկայացուցիչներ: