«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում». «Լադանիվան»՝ «Եվրատեսիլ 2024»-ի ֆինալիստների ասուլիսին




«Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակչի ավարտից անմիջապես հետո Մալմյոյում կայացել է եզրափակիչ անցած 10 երկրների ներկայացուցիչների ասուլիսը: Մասնակիցները պատասխանել են իրենց ազգային մեդիայի ու միջազգային մամուլի ներկայացուցիչների հարցերին: Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբից հետաքրքրվել են՝ ի՞նչ էին զգում այն պահին, երբ իրենց անունը ֆինալիստների ցուցակում հայտարարվեց ամենավերջինը:

«Սկզբում շատ հանգիստ ծափահարում էինք անցնող մասնակիցներին, իսկ վերջում արդեն խենթանում էինք ու սթրեսային էր: Կարծում եմ՝ մեր մայրիկները էկրանից այն կողմ լաց էին լինում: Հեշտ չէ, երբ քեզ վերջում են հայտարարում»,-պատասխանել է խմբի մենակատար Ժակլին Բաղդասարյանը:

Խմբին հարցրել են նաեւ «Եվրատեսիլ»-ում ամենահիշարժան պահերի մասին:

««Եվրատեսիլ»-ում ամենից շատ սիրում ենք այն պահը, երբ մենք նվագում ենք, ու մեզ միանում է մեկ այլ արտիստ ու մենք սկսում ենք միասին նվագել»,-հավելել է երգչուհին:

«Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը կկայանա այս շաբաթ՝ մայիսի 11-ին: «Լադանիվա»-ն Հայաստանը ներկայացնում է «Ժակո» երգով: