Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը




Կայացել է Հայկական Կարմիր խաչի ընկերության 28-րդ տարեկան համագումարը։



Համագումարի ընթացքում մասնակից 45 պատվիրակները ՀԿԽԸ նախագահի պաշտոնում առաջադրել են ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Ներսիսյանի թեկնածությունը։ Փակ գաղտնի քվեարկությամբ 45 կողմ արդյունքով՝ բացարձակ միաձայն, նախագահ է ընտրվել Դավիթը Ներսիսյանը։

Դավիթ Ներսիսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում գործունեությունը սկսել է 2012թվականից, որպես կամավոր, ապա աշխատել է ՀԿԽԸ Բնակչության տեղաշարժի բաժնում։

Հետո զբաղեցրել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։







ՀԿԽԸ այսօրվա համագումարին մասնակցել են Կարմիր խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ: