«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր




«Եվրատեսիլ 2024»-ի հաղթող Նեմո Մեթլերին նոր մրցանակ են տվել:

Շվեյցարիայի ներկայացուցչի հուզմունքը հաղթանակից հետո այնքան մեծ է եղել, որ դրան չի դիմացել, նույնիսկ, մրցանակը, որը նա ստացել էր՝ որպես հաղթող: Լրագրողների աչքից չի վրիպել այն փաստը, որ արտիստն այն անզգույշ շարժման պատճառով կոտրել էր հենց բեմի վրա:

«Այո, ինչպես ասվում է երգումս, ոչ միայն ծածկագիրն եմ կոտրել, այլեւ մրցանակը, դրա հետ մեկտեղ՝ նաեւ մատս եմ վնասել, բայց ամեն ինչ լավ է: Ու հիմա նոր մրցանակ ունեմ. ստացվում է՝ մեկի փոխարեն երկու մրցանակ ունեմ»,-մրցույթին հաջորդող ասուլիսի ժամանակ ասել է երգիչը:

Նեմոն «Եվրատեսիլ»-ում հաղթել է The Code երգով: Արտիստը ստացել է 591 միավոր: Հայաստանը, 183 միավորով, զբաղցրել է 8-րդ հորիզոնականը:

Լուսանկարը՝ Martin Meissner/AP