«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ



«Եվրատեսիլ 2024»-ի Հայաստանի, Շվեյցարիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները միասին երգելով փորձում են թուլացնել լարվածությունը։


Կադրերում, որոնք հրապարակվել են նաև «Լադանիվա» խմբի Instagram Stories-ում, մենակատար Ժակլին Բաղդասարյանը երգում է մրցույթի հաղթող Նեմոյի (Շվեյցարիա) և Ֆրանսիայի ներկայացուցիչ Սլիմանի հետ, նրանց նվագակցում է Լուի Թոմասը։

Մեկ այլ տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են մրցույթի մասնակիցները պարում «Լադանիվայի» ելույթի ժամանակ։


Իսկ այս զվարճալի լուսանկարում Ժակլինն ու Լուին որոշել են թղթախաղով զբաղվել՝ սպասելով քվեարկության արդյունքներին։



Հիշեցնենք, որ քվեարկության արդյունքներով Հայաստանն այս տարի մտել է լավագույն 10-յակի մեջ՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։