X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով




Գանձ, ապշեցուցիչ է, անհավանական է. այսպես են արձագանքել X-ի օգտատերերը «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խմբի դինամիկ և աշխույժ ելույթին։ Հայաստանը ազգային ժյուրիների և հանդիսատեսի քվեարկության արդյունքներով ընդգրկվել է լավագույն 10-յակում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը։ Սակայն սոցցանցի օգտատերերից շատերը նշել են, որ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասն արժանի են եթե ոչ հաղթանակի, ապա լավագույն եռյակում տեղ ունենալուն։

«Լադանիվան» նման է ընտանեկան խմբի, որը կանգնած է հսկայական հարսանեկան տորթի վրա, բայց նրա երգը չափազանց հիշվող է», - նշում է New York Times-ի տեսաբանը:

«8 տարի անց Հայաստանը վերադառնում է թոփ 10՝ էթնիկ ֆեմինիստական հիմնով՝ կատարված ամբողջությամբ մայրենի լեզվով»․ ««Լադանիվան» հրաշալի էր, պետք է լիներ թոփ 3-ում, ոչ թե 8-րդ տեղում». ««Լադանիվան» գանձ է, ես հիացա նրանց կատարմամբ»։

«ՀԱՅԱՍՏԱՆԸ 8-րդ տեղն է զբաղեցրել «Լադանիվայի» «Jako» երգի անհավանական կատարման շնորհիվ։ Դա անհավատալի էր և միանգամայն արժանի»:

«...Սա միանգամայն այլ մթնոլորտ էր՝ վիզուալ էֆեկտներով, այն ինձ ստիպեց հիշել «Hit Machine»-ի (տարիների վաղեմության հեռուստատեսային հաղորդման) մթնոլորտը: Նրանք թույն էներգետիկա ունեն», «Jako-ն այս տարվա իմ ամենասիրած երգն է։ Եթե որոշողը ես լինեի, հաղթանակը կտայի «Լադանիվային»», «Մի՞թե սխալ է սիրել Հայաստանը․ դա միակ երգն էր եզրափակիչում, որը չէր կարող ներկայացնել որևէ այլ երկիր։ Եվրատեսիլի երգերի մեծ մասը կարող էին փոխարինելի լինել», ««Լադանիվա», դու ցմահ երկրպագու ունես։ Շնորհակալություն այս ոգեշնչող հիմնի համար»: