Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել




Երգիչ Գեւորգ Մկրտչյանն այսօր՝ մայիսի 16-ին, նշում է ծննդյան 26-ամյակը։ Երգիչն Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել՝ ցուցադրելով «Մերսեդես» մակնիշի մեքենան, որն ինքն է իրեն նվիրել ծննդյան օրվա առթիվ։

Տեսանյութում սպիտակ գույնի շքեղ մեքենան բացվում է տոնական կարմիր տուփի ներսից՝ սպիտակ ու սեւ փուչիկների ուղեկցությամբ, իսկ վրան ամրացված են սրտաձեւ փուչիկներ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Gevorg Mkrtychyan (@gevorgmkrtchyan_)


Հոլովակում երեւում է նաեւ Գեւորգի կինը՝ բլոգեր, դերասանուհի Քրիստինա Հովհաննիսյանը։

«Ահա, եւ սկսվեց իմ կյանքի 26-րդ էպիզոդը։ Ո՞ւմ կողմից է։ Իմ»,-հրապարակմանը կից գրել է երգիչը։

Հավելենք, որ Գեւորգի ու Քրիստինայի հարսանիքը կայացել է այս տարի՝ ապրիլի 22-ին։