Տեղի է ունեցել Ռաֆայել Երանոսյանի մոնո-ներկայացման պրեմիերան․ ովքե՞ր են եղել հայտնի հյուրերը․ մանրամասներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տեղի է ունեցել Ռաֆայել Երանոսյանի մոնո-ներկայացման պրեմիերան․ ովքե՞ր են եղել հայտնի հյուրերը․ մանրամասներ




Երեկ «Բոհեմ» թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3-րդ մոնո-ներկայացումը՝ «Փահլևան»-ը, որն արդեն հասանելի է հանդիսատեսի համար, իսկ մոտակա ներկայացման տոմսերը գրեթե սպառված են։



Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրեր, մասնավորապես՝ Արամ MP3-ն և կինը, Գրիշա Աղախանյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Շատվերյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Եվա Զոհրաբյանը և այլք։







ArmLur.am-ը նույնպես ներկա է եղել մոնո-ներկայացման պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու լուսանկարները։

Մոնոներկայացման հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը, իսկ պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Երաժշտական ձևավորման հեղինակն է ՝Վահե Գրիգորյանը, պաստառի գրաֆիկական դիզայնն ու լուսանկարի հեղինակն է՝ Արվին Քոչարյանը։

Ռաֆայել Երանոսյանի թվով 3-րդ մոնոներկայացումը ժամ ու կես կարողացել է ծիծաղեցնել հանդիսատեսին՝ ներգրավված լինելով ընթացքի մեջ, իսկ լրագրողների հետ զրույցում դերասանը նշեց՝ պետք է ամեն տեղ պահել հավասարակշռությունը։



«Մեզ հուզող հարցերի մասին մենք խոսում ենք այս հարթակից և համեմում ասելիքն ինձ հատուկ ոճով՝ հումորով։ Այսօր մենք տեսնում ենք, որ ամեն բան խառնվել է իրար։ Իմ և ընկերներիս հիմնական նպատակը միշտ և ամենուր բարություն և դրական էներգիա քարոզելն է, որ միմյանց լսենք, հանդուրժող լինենք, ապրումակցող լինել։ Պետք է հաճախ կարողանանք լսել, որ միշտ չհնանա»,– ասաել է Ռաֆայել Երանոսյանը։

Մոնոներկայացման վրա աշխատել են 3 սցենարիստներ և Արմեն Վարդանյանը նշել է, որ սցենարական աշխատանքների նախնական փուլում նրանք գիտեին, թե ինչպես Ռաֆայելը կկարողանա մատուցել այդ հումորն ու տեսարանները։

Աննա Սրապիոնյան