«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ



«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակներ «Լադանիվա» խոմբը նոր տեսահոլովակ է ներկայացրել: Հայաստանում լինելու շրջանում խումբն Արարատ լեռան գեղեցիկ բնապատկերի շուրջ է համախմբվել՝ կատարելով Armenian Navy Band-ի համանուն ստեղծագործությունը: Երգը 2000-ականներին սիրվեց ու հուզեց Արտո Թունջբոյաջյանի կատարմամբ:
 

YouTube-ում արված մեկնաբանություններից պարզ է դառնում, որ Ժակլին Բաղդասարյանի մեղմ կատարումը եւս դիպչել է ինչպես հայերի, այնպես էլ խմբի այլազգի երկրպագուների կողմից:

Տեսահոլովակում բացի Ժակլինից ու Լյուիից երեւում են նաեւ խմբի մյուս անդամները: Մինիմալիստական տեսահոլովակը մեղմ է իր հնչերանգով, իսկ խմբի անդամները ողջ ընթացքում նվագում ու երգում են խորհրդանշական Արարատի ֆոնին:

«Լադանիվա»-ն «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրեց «Ժակո» երգով: