Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար




Դեւիդ Բեքհեմը երկարատեւ պայմանագիր է կնքել Hugo Boss-ի հետ, որի համաձայն նա «երկար տարիներ» Boss ապրանքանիշի համար տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի:

Համագործակցության շրջանակում նախատեսվում է ստեղծել կապսուլային եւ սեզոնային հավաքածուներ, որոնք կմարմնավորեն նախկին ֆուտբոլիստի կորպորատիվ ոճը։ Հավաքածուները կկենտրոնանան ինչպես ամենօրյա, այնպես էլ պաշտոնական ոճի հագուստի վրա, իսկ առաջին ամբողջական տեսականին կթողարկվի 2025 թվականի գարուն-ամառ սեզոնին: Մինչ այդ, գալիք աշնանը Դեւիդը կհայտնվի բրենդի համաշխարհային արշավում։

Գործարքի կոնկրետ պայմանները չեն բացահայտվել, այնուամենայնիվ, ապրանքանիշն ընդգծել է, որ Բեքհեմը «ներգրավված կլինի նախագծման գործընթացի բոլոր փուլերում՝ հայեցակարգից մինչեւ իրականացում», հաղորդում է WWD-ն։

«Դեւիդ Բեքհեմը իսկական համաշխարհային խորհրդանիշ է ինչպես սպորտում, այնպես էլ նորաձեւության մեջ»,-հավելել է Hugo Boss-ի գործադիր տնօրեն Դենիել Գրիդերը: «Իր ձեռնարկատիրական ոգով եւ նորաձեւության հանդեպ իսկական կրքով նա հիանալի կերպով մարմնավորում է մեր BOSS ապրանքանիշի արժեքները»: