«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Նոային» և բարձրացավ առաջին տեղ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Նոային» և բարձրացավ առաջին տեղ




Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Փյունիկը» տանը 3-0 հաշվով հաղթեց առաջատար «Նոային»։

Հանդիպման 43-րդ րոպեին 11-մետրանոցը հստակ իրացրեց տանտերերի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը։ 76-րդ րոպեին տանտերերի առավելությունը կրկնապատկեց նիգերիացի Յուսուֆ Օտուբանջոն, իսկ 85-րդ րոպեին Անտոն Բռատկովը դրեց հանդիպման վերջակետը։

Այդ հաղթանակից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վաստակեց 79 միավոր և բարձրացավ առաջին տեղ: «Նոան» 77 միավորով երկրորդն է:

Վերջին տուրում «Փյունիկը» Գյումրիում կմրցի «Շիրակի» հետ, իսկ «Նոան» տանը կընդունի «Վեսթ Արմենիային»: Երկու հանդիպումներն էլ կայանալու են մայիսի 25-ին` 17:30-ից սկսած։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Փյունիկ» - «Նոա»` 3-0

Հովհաննես Հարությունյան, 43 (11 մ), Յուսուֆ Օտուբանջո, 76, Անտոն Բռատկով, 85