Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համար




ԽՈՅԵՐ

Հումորի զգացումը հիանալի բան է, սակայն այսօր ավելի լավ է փորձարկումներ չանել դրա հետ: Սիրելի անձնավորությունը ձեր հումորը կարող է ոչ ադեկվատ ընդունել, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այսօր ձեր հումորները հեգնանք կամ ծաղրանք կպարունակեն: Ձեր զուգընկերը դժվար թե ցանկանա լինել այդ կատակների հերոսը:

ՑԼԵՐ

Այսօր դուք կարող եք ձեզ շատ բան թույլ տալ, անգամ սեթեւեթանք՝ գործընկերների հետ: Հնարավոր է՝ դա պարզապես բարձրացնի ձեր տոնուսը եւ տրամադրությունը, իսկ հնարավոր է ձեր կամքից անկախ աշխատանքային սիրավեպը ունենա հաճելի շարունակություն: Այնպես որ, աստղերը հուշում են այսօր ժամանակ հատկացնել ռոմանտիկ ժամադրության համար:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր անձնական կյանքում տիրող իրավիճակը հնարավոր է ձեզ հիշեցնի ձեր անցյալը: Միգուցե դուք հանդիպեք մեկին, ում հանդեպ ժամանակին նուրբ զգացումներ էիք տածում, կամ էլ դուք ստիպված կլինեք հիշել ձեր անցյալի սխալները եւ սերերը, որպեսզի այլեւս չկրկնեք դրանք: Աստղերը հուշում են սրան հանգիստ վերաբերվել: Փորձը պետք է, որպեսզի այն օգտագործես: Միայն հիմարներն են ցանկանում ամեն ինչ արագ մոռանալ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն կունենաք ձեր հարաբերություններին նոր շունչ հաղորդել: Եթե վերջին շրջանում ձեզ պակասում է կիրքն ու կրակը, պետք է ինչ-որ բան անել՝ դա վերկանգնելու համար: Օրը դրդում է ձեզ համարձակ փորձարկումների՝ սիրային հարցերում, որը ձեր սիրելին հիացմունքով կընդունի: Դա լավ առիթ է ձեզ համար ոչ միայն կիսվելու ձեր երեւակայություններով, այլեւ ի կատար ածելու դրանցից ոմանք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք հակված եք ինքնաբավության, այսինքն՝ լիարժեք վայելել կյանքը՝ հարմարավետ տեղավորվելով բազկաթոռին եւ գիրք կարդալով: Սակայն աստղերը հուշում են, որ չնայած նման առանձնացմանը, այսօր արժե, որ դուք շրջապատ դուրս գաք: Բացվելով եւ ընդառաջ գնալով աշխարհին, դուք հնարավորություն կունենաք նոր, խոստումնալից ծանոթություններ հաստատել, որոնք ձեզ բազում ռոմանտիկ զգացումներ կպարգեւեն:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք հակված եք հապճեպ որոշումներ կայացնելուն: Սիրելիի հետ հարաբերություներում, սակայն, նման կտրուկությունը կարող է վնասել ձեզ: Որպեսզի չփոշմանեք, երբ արդեն ուշ կլինի, այսօր դուք ընդհանրապես չպետք է ինչ-որ բան ձեռնարկեք: Աստղերը հուշում են, որ ձեր զուգընկերոջ վերաբերյալ ձեր դիտարկումները հնարավոր է սխալ լինեն, իսկ երկաթե փաստերը չեն օգնի ձեզ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրային ճակատում ժամանակավոր լռություն կտիրի: Ռոմանտիկ ժամադրության, նոր ծանոթությունների եւ նույնիսկ սեթեւեթանքների վերաբերյալ ձեր ծրագրերը կարող են մեկը մյուսի հետեւից խափանվել: Աստղերը խորհուրդ են տալիս չանհանգստանալ. ժամանակը դեռ չի եկել: Մինչ այդ արժե ուշադրություն դարձնել աշխատանքին, դասերին կամ էլ պարզապես հանգստանալ՝ չմտածելով որեւէ բանի համար: Երբ ժամանակը գա, սերը ինքը կներխուժի ձեր կյանք:

ԿԱՐԻճՆԵՐ

Մենք միշտ չէ, որ հասնում ենք նրան, ինչին ձգտում ենք, սակայն խոսքն այսօրվան չի վերաբերում: Աստղերը հուշում են, որ անձնական կյանքում ձեր ուժերի մեջ է իրականացնել այն, ինչ ծրագրել եք: Եվս մի փոքր, եւ դուք կհասնեք ձեր նպատակին: Օրը բարենպաստ է նաեւ նոր ծանոթությունների եւ արդեն եղած հարաբերությունների զարգացման համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս ձեր ուժերը կենտրոնացնել ձեր անձնական կյանքում փոփոխություններ մտցնելու համար: Որպեսզի սերը չմարի, զգացմունքները պետք է երբեմն-երբեմն թարմացնել: Նոր զգացողություններ, ծանոթություններ, ճամփորդություններ կամ էլ ռոմանտիկ զբոսանք՝ լուսնի տակ. այս ամենը կնպաստի դրան:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք ձեր սիրելիի մեջ բոլորովին նոր բաներ հայտնաբերել, որոնք նախկինում չէիք նկատում: Հնարավոր է՝ դա նոր տաղանդ է կամ նրա բնավորության թաքնված գիծ կամ ինչ-որ այլ բան: Այսօր բացահայտումը կարող է ունենալ ամենադրական հետեւանքները ձեր հարաբերությունների համար՝ ձեր առջեւ աճի եւ առաջ գնալու նոր հնարավորություններ բացելով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրը խոստանում է լի լինել հաճելի անակնկալներով, նոր ծանոթություններով եւ ռոմանտիկ հանդիպումներով: Որոշ իրադարձություններ ձեզ համար անսպասելի կլինեն եւ գուցե ինչ-որ բան փոխեն ձեր կյանքում: Իրականում, փոփոխությունները ձեր կյանքում վաղուց են հասունացել: Այսօր հարկավոր է մի փոքր ճեղք, որպեսզի դրանք մտնեն ձեր կյանք:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք վերջապես կարող եք ձեր մաշկի վրա զգալ, թե ինչ բան է սերը առաջին հայացքից: Իսկ եթե ոչ սերը, ապա նմանատիպ կախարդանքը: Իրավիճակը ձեզ թույլ կտա բախվել հմայիչ եւ գեղեցկադեմ մեկի հետ, ինչն անսպասելի կլինի ձեր երկուսի համար: Դուք այսօր պետք է հույսը դնեք ձեր ինքնազսպման վրա, որպեսզի ծանոթություն հաստատեք՝ առանց ի ցույց դնելու ձեր հատուկ հետաքրքրվածությունը: