Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացավ Կաննի կինոփառատոնի մրցանակին



Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը, որի առանցքային դերերում նկարահանվել են հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը, արժանացել է Կաննի կինոփառատոնի՝ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։ Այս մասին ինստագրամյան իր էջում հայտնել է Վաչեն․ «Հաղթեցինք»,-սոցիալական կայքում տեղադրված տեսանյութին կից, որում պատկերված է ֆիլմի համար հաղթական պահը, գրել է հումորիստ-դերասանը։

 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Vache Tovmasyan (@vachetovmasyan)


«Ավելի հպարտ լինել չէի կարող։ Սա հոյակապ է՝ ամեն սպասումից վեր: Շնորհակալ եմ, անհավատալի Կարեն Կարագուլյանին, որ իմ թեկնածությունն առաջարկեց Գառնիկի կերպարի համար, ինձ հավատալու, անընդհատ իմ կողքին լինելու եւ, պարզապես, ամեն ինչի համար: Դու մաքուր տաղանդ ես, ամենատաղանդավոր հայ դերասանը, ում երբեւէ հանդիպել եմ եւ պատիվ եմ ունեցել աշխատելու»,-հավելել է Վաչեն։

Կաննի կինոփառատոնում ֆիլմի պրեմիերան կայացել էր մայիսի 21-ին՝ արժանանալով 10 րոպեանոց բուռն ծափահարությունների։ «Անորա»-ն 77-րդ Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում էր։ Ֆիլմի պատմության հիմքում Բրուքլինից երիտասարդ մերկապարուհու եւ ռուս օլիգարխի որդու ամուսությունն է, որը սպառնալիքի տակ է հայտնվում, երբ փեսացուի ծնողները մեկնում են Նյու Յորք՝ ստիպելու չեղյալ հայտարարել ամուսնությունը: