Դադարեցրեք իմ անունը քաղաքական պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դադարեցրեք իմ անունը քաղաքական պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան




Երգիչ Արկադի Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել այն թեմային, որ երեկ համացանցում տարածվել է մի խնջույքի մասին տեղեկատվություն, որին մասնակցել է նաև երգիչը:

«Երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ:

Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել:

Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը` քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը:

«Մութ սենյակում Սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են: Սիրով Ձեր`երգիչ Արկադի Դումիկյան»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Ստելլա Սարուխանյանը «Սև ու սպիտակ» անվանումով մի միջոցառում էր կազմակերպել, որին մասնակցել էր նաև Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը, ՔՊ-ական Գնել Սարգսյանը և այլք:

Խնջույքին ներկա է եղել նաև երգիչ Արկադի Դումիկյանը: