ՉԼ․ «Ռեալը» հաղթեց «Բորուսիային» եւ դարձավ 15-ակի գավաթակիր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՉԼ․ «Ռեալը» հաղթեց «Բորուսիային» եւ դարձավ 15-ակի գավաթակիր




Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 2:0 հաշվով պարտության մատնեց Դորտմունդի «Բորուսիային»։

74-րդ րոպեին անկյունայինից փոխանցում կատարեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը եւ շվեյցարացի դարպասապահ Գրեգոր Կոբելի պաշտպանած դարպասը գրավեց իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը (տեսանյութ

83-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի փոխանցումից հետո Արքայական թիմի առավելությունը կրկնապատկեց բրազիլացի հարձակվող Ժունիոր Վինիսիուսը (տեսանյութ

87-րդ րոպեին «Բորուսիայի» գերմանացի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը գրավեց բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

«Ռեալը» 15-րդ անգամ նվաճեց գլխավոր եվրագավաթը (1956, 1957, 1958, 1959, 1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016, 2017, 2018, 2022, 2024)։ Արքայական թիմը Անչելոտիի ղեկավարությամբ երրորդ անգամ նվաճեց այս տիտղոսը 2014-ից եւ 2022-ից հետո։

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:2 (տեսանյութ)

Դանիել Կարվախալ, 74, Վինիսիուս Ժունիոր, 83