Մահացել է բրազիլական հեռուստասերիալի հայազգի աստղ Արասի Բալաբանյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է բրազիլական հեռուստասերիալի հայազգի աստղ Արասի Բալաբանյանը




Մահացել է բրազիլական հեռուստասերիալի հայազգի աստղ Արասի Բալաբանյանը։ Globo-ի փոխանցմամբ՝ դերասանուհին մահացել է նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում։ Նա 83 տարեկան էր։

Արասի Բալաբանյանը ծնվել է Կամպո Գրանդե քաղաքում 1915 թվականին Հայոց ցեղասպանության պատճառով Թուրքիայից փախած հայ գաղթականներ Ռաֆայել եւ Էսթեր Բալաբանյանների ընտանիքում։

Տասնհինգ տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվեց Սան Պաուլո եւ օգնեց մեծացնել իր յոթ փոքր եղբայրներին: Արասին սովորել է Սան Պաուլոյի դրամատիկական արվեստի դպրոցում, ինչպես նաեւ եղել է Բելա Վիստայի ավանդական Բրազիլեյրո դե Կոմեդիա թատրոնի մի մասը։