Հայտնիներ ովքեր ամուսնացան 2023-ին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայտնիներ ովքեր ամուսնացան 2023-ին




Ամփոփելով 2023-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր ամուսնացել են 2023-ին։



Երգիչ Անդրեն և երգչուհի Անի Օհանյանն ամուսնացել են 2023-ի մայիսի 2-ին։



Ռուսաստանաբնակ հայ երիտասարդ երգչուհի Իջինն ամուսնացել է: Նրանք ամուսնացել են հունիսի 20-ին։



Հունիսի 26-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի Կրասնոդարի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամուսնացել է իր ընկերուհու՝ Ալինա Կարապետյանի հետ:



Հայկական սերիալներից հայտնի դերասանուհի Նաստասիա Գոլովկոն ամուսնացել է։ Նաստասիան ու սիրելին ամուսնացել են Սոչիում։



Պարուհի եւ դերասանուհի Մարիա Չանդիրյանն ու նրա սիրելին՝ MMA-ի մարզիկ Գագիկ Գրիգոյանն ամուսնացել են: Այս մասին տեղեկանում ենք հուլիսի 31-ին։



Օգոստոսի 6-ին կայացել է կինոյի և թատրոնի դերասան Գոռ Համբարձումյանի հարսանիքը։

Նշենք, որ դերասանի սիրելիի անունն Էլվինա Վարդանյան է։



Ռուսաստանաբնակ հայ երգիչ Խչոն ամուսնացել է, հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին: 

Երգչի ընտրյալի անունը Մարիա է, նրանց հարսանեկան արարողությունը կայացել է Ռուսաստանում։




Երգիչ Էռնեստ Օգանիսյանը սեպտեմբերի 5-ին ամուսնացել է։ Էռնեստի ընտրյալը Աննան է, ով ըստ մեր տեղեկությունների շոու բիզնեսից չէ։



Դերասան Լեւս Դավթյանն ևս ամուսնացավ 2023: Այս մասին տեղեկանում ենք սեպտեմբերի 8-ին։



Ամերիկաբնակ ռեփեր Հակ 92-ը ամուսնացել է։ Այս մասին ռեփերը հայտնել է ինստագրամյան իր էջում։ Մեր տեղեկություններով զույգը ամուսնացել է հոկտեմբերի 10-ին։



Բլոգեր, դերասանուհի Արաքսյա Խաչատրյանը, որը հանրությանը հայտնի դարձավ հատկապես «Հատուկ դասարան» հեռուստանախագծում մարմնավորած Օլյայի կերպարով, ամուսնացել է։ Արաքսյայի ընտրյալը Կարուշ Հովհաննիսյանն է։ Պսակադրությունը տեղի է ունեցել Հառիճավանքում։ Այս մասին տեղեկանում ենք հոկտեմբերի 2-ին։



Հոկտեմբերի 30-ին դերասանուհի Էվելինա Շահիրյանի ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանի հարսանիքն էր։ Էվելինայի ընտրյալը՝ Հովհաննեսը, դերասանուհուն անակնկալ առաջարկություն էր արել մայիսին՝ «Լավ Էլի» բենդի համերգի ժամանակ։



Victoria’s Secret աշխարհահռչակ բրենդի հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է իր ընտրյալի՝ Գաբրիել Ռոսենի հետ։ Այս մասին հայտնի դարձավ նոյեմբերի 6-ին։



Նոյեմբերի 15-ին Շանթ հեռուստաընկերության «Ազգային Երգիչ» նախագծից հայտնի դարձած երգիչ Դավիթ Կիրակոսյանը ամուսնացել է։


Լուսանկարները հայտնիների Ինստագրամյան էջերից: